| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com,  goris.syuniq@mta.gov.am | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  20  օգոստոսի  2019 թվականի N 61-Ա | 
  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 90-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ` 8, դեմ` 0, ձեռնպահ` 0 ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերից բաց մրցույթով վարձակալության տրամադրելու մասին» թիվ 90-Ա որոշման  մեջ կատարել փոփոխություններ՝  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով, «այգեգործությամբ զբաղվելու նպատակով» բառերը փոխարինել «գյուղմթերքների արտադրություն և ագրոտուրիզմ կազմակերպելու» բառերով:  2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով: 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 90-Ա որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետի «վարձակալության» բառը փոխարինել «կառուցապատման իրավունքով» բառերով:  | 
 Կողմ -8  ԱՂԱՋԱՆՅԱՆ ԷՐԻԿ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՄՀԵՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱՔՈՒՆՑ ՍԱՄՎԵԼ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                        ՄԵՆՈՒԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(953.77 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |