Այսօր: Շաբաթ, 1 Նոյեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 109
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



31 հոկտեմբերի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈՒՂԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑ 7-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 10 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,12 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՌԱՖԻԿ ԴԻԼԱՆՉՅԱՆԻՆ ԵՎ ՆՎԱՐԴ ԲՈՒԴԱՂՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 10-ի թիվ 133-Ա որոշումը 

  1. Հաշվի առնելով, որ քաղաքացիներ Ռաֆիկ Դիլանչյանը և Նվարդ Բուդաղյանը իրենց սեփականության իրվունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց թիվ 34 հասցեի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը նվիրաբերել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ բնակելի տուն կառուցելու համար, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց 7-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0030) ուղղակի վաճառքով՝ կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով՝ 202000 /երկու հարյուր երկու հազար/ ՀՀ դրամով օտարել Ռաֆիկ Դիլանչյանին և Նվարդ Բուդաղյանին։
  2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  
 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner