Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3) կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 23-ի թիվ 73-Ա որոշումը և Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում հողամասը մրցութային կարգով՝ կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. նոյեմբերի 17-ին կազմակերպած մրցույթի թիվ 08 արձանագրությունը
1․ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում գտնվող 0,0034 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր 09-003-0234-0007, վկայական 16052025-09-0035), առևտրի տաղավար կառուցելու նպատակով տրամադրել Սիրանուշ Սահակյանին՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով, 17000 (տասնյոթ հազար) ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
2․ Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վ.Պողոսյանին Գորիսի համայնքի ղեկավարի անունից Կառուցապատողի հետ կնքել հողամասի կառուցապատման պայմանագիր:
3․ Նախազգուշացնել Գնորդին, որ հողամասի կառուցապատման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4․ Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: