Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալՀավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Խնձորեսկ բնակավայրում համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,30000 հեկտար վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-045-0132-0107-ից) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ «գյուղատնտեսական արտադրական օբյեկտների» գործառնական նշանակության՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում գյուղատնտեսական մթերքների վերամշակման արտադրամաս կառուցելու համար:
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|