Համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ կետի և <ՀՀ բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1. Հաստատել Գորիսի համայնքի 2014թ. բյուջեն` ա ) եկամուտների գծով` 427777.7հազար դրամ. բ) ծախսերի գծով` 427777.7հազար դրամ. գ) դեֆիցիտը (պակասուրդը)` 0դրամ: 2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների` համաձայն հատված 1-ի. 3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ օործառնական դասակարգման` համաձայն հատված 2-ի. 4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման` համաձայն հատված 3-ի. 5.<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին> ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` ա) թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև, բ) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը: |