|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 հունիսի 2025 թվականի N 498-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՎԱՆՔԻ ՏԱՓ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 2/53 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 151,1ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԵՎ 0,00463 ՀԵԿՏԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՄԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 35-րդ կետի Ա) ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 15-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Արմեն Պետրոսյանի 2022 թվականի փետրվարի 2-ի դիմումը
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 2/53 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում գտնվող, Արմեն Պետրոսյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 151․1քմ արտաքին (135․5քմ ներքին) մակերեսով բնակելի տունը (կադ. ծածկագիր՝ 09-003-0211-0093, վկ.՝ 04062025-09-0025), (151,1x5019=758400) յոթ հարյուր հիսունութ հազար չորս հարյուր ՀՀ դրամով և 0.00463հա մակերեսով սպասարկման հողատարածքը (46,3x2888=133800) մեկ հարյուր երեսուներեք հազար ութ հարյուր ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արմեն Պետրոսյանին:
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԱՐՏՅՈՄ ԱՂԱՋԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(865.51 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|