Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, 30-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության  հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով, 76-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 5-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  կառավարության 2001թ. ապրիլի 12-իթիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետը և Հայաստանի Հանրապետության  կառավարության 01.06.2006թ. թիվ 1053-Ն որոշումը  և համայնքի ղեկավարի տեղակալի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0  
  
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Գետափնյա թաղամասի 6-րդ բնակելի շենքի հարևանությամբ նախատեսել 230,0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20,0քմ հողատարածք  կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
 
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում գտնվող Գետափնյա թաղամասում  նախատեսել 1000,0քմ հողատարածք՝ առանց մրցույթի, յուրաքանչյուրին մինչև 20,0քմ հողատարածք  կառուցապատման իրավունքով տրամադրել ավտոտնակ կառուցելու համար՝ 1 քմ տարեկան վարձավճար սահմանելով 400 դրամ:
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  
 
  |