Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63–րդ հոդվածի 2-րդ կետով, 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն որոշումով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետի բ/ ենթակետով, հիմք ընդունելով Մուրադ Մեսրոպյանի 2024 թվականի մարտի 7-ի դիմում-խնդրանքը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 61 հասցեում Մուրադ Մեսրոպյանին սեփականության իրավունքով պատկանող ավտոտնակի հողամասի ընդլայնման համար, հողամասին կից գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող բնակավայրերի խառը կառուցապատման գոտում գտնվող Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 61/4 հասցեի 0,00107հա (կադաստրային ծածկ. 09-003-0211-0089) հողատարածքը, որը հնարավոր չէ որպես առանձին գույքային միավոր օտարել հրապարակային սակարկության միջոցով, ուղղակի վաճառքի ձևով օտարել Մուրադ Մեսրոպյանին 30900 (երեսուն հազար ինը հարյուր) ՀՀ դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|