Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 20-րդ, 70-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով, հիմք ընդունելով 2015 թվականի նոյեմբերի 24-ին ընդունված «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը 1. «Հայսատանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ղեկավարի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկը վերանվանել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը /կցվում է կանոնադրությունը/:
|