Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ի մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզպետի 2025թվականի մայիսի 5-ի թիվ N 01/07/2/03247-2025 գրությունը
1․ Ապահովել 2025թ․-ի մայիսի 6-ին, ժամը 10:30-ին Կապան քաղաքում անցկացվող «ՀՀ Վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլին Գորիսի Ակ․ Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի, թիվ 2 և թիվ 5 հիմնական դպրոցների թիմերի (թվով 24 երեխա և 3 ներկայացուցիչ) ուղևորափոխադրումը՝ Գորիս- Կապան և հետադարձ ուղությամբ։
2․ Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։