Ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի առաջին մասով ու 689-րդ հոդվածով,  նկատի ունենալով «Հոգ Ընտանիքին» հիմնադրամի նախագահ Անտոնիո Մոնտալտոի  2021 թվականի հունիսի 7-ի գրությունը, հիմք ընդունելով Գորիսի համայնքապետարանի և «Հոգ Ընտանիքին» հիմնադրամի միջև կնքված համաձայնագիրը ու համայնքի ղեկավարի առաջարկությունը, 
  
- Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղում գտնվող մշակույթի տունը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հոգ Ընտանիքին» հիմնադրամին 29(քսանինը) տարի ժամկետով՝ նշված գույքը վերականգնելու և բնակչության բարեկեցությանն ծառայեցնելու նպատակով (համաձայն շենքի տիրապետման և օգտագործման մասին պայմանագրի):
 
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:  
 
  |