Այսօր: Երեքշաբթի, 31 Հունվարի 2023թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 58
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 հունվարի 2023 թվականի N 23-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈԻՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՍՅՈՒՆԻՔԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 144/2 ՀԱՍՑԵՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ 56․9ՔՄ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ 0․00569 ՀԵԿՏԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ԱՐՇԱՎԻՐ ՍՈՒՋՈՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ կետովՀայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 կետով, 35-րդ կետի դ) ենթակետով,  հիմք ընդունելով Գորիս  համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 15-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Արշավիր Սուջոյանի 2019 թվականի օգոստոսի 27-ի դիմումը

  1. Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 144/2 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում, Արշավիր Սուջոյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 56․9քմ արտաքին (50․2քմ ներքին)  մակերեսով ավտոտնակը (կադ. ծածկագիր՝ 09-003-0216-0054, վկ.՝ 09092020-09-0052) (56․9x1100=62590) վաթսուներկու հազար հինգ հարյուր իննսուն ՀՀ դրամով և 0.00256հա մակերեսով սպասարկման հողատարածքը (56,9x810=46089) քառասունվեց հազար ութսունինը ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Արշավիր Սուջոյանին:
  2. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(920.41 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 21

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner