|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 սեպտեմբերի 2013 թվականի N 49-Ա |
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Գ.ԱՇՈՏԻ 26 ՀԱՍՑԵԻ ԹԻՎ 1 ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՆՔԻՑ ԳՈՐԻՍԻ <<ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆԻՆ >> ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ` ԱՌԱՆՑ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ, ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով «Սյունյանց նախադպրոցականներ» ՀԿ-ի տնօրեն Ս.Ադունցի 29.08.2013թ.-ի գրությունը և Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0՝ Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գ. Աշոտի 26 հասցեի թիվ 1 նախադպրոցական ուսումնական հաստատության շենքի` Մաշտոցի փողոցի ուղղությամբ գտնվող 1-ին հարկի տարածքից` անհատույց օգտագործման նպատակով, Գորիսի «Ցերեկային խնամքի կենտրոնին» նպատակային օգտագործման համար հատկացնել 69.5քմ տարածք 5 տարի ժամկետով` մինչև 31.12.2018թ.: |
Կողմ -9 ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ ԲԱԲԱՅԱՆ ՎԱՀԵ ԴՈԼՈՒՆՑ ԴԱՎԻԹ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՎԱՀԵ ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԱՐԱՄ ՅՈԼՅԱՆ ՀՐԱՅՐ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԼԵՎՈՆ ՏԻԳՐԱՆՅԱՆ ԳՈՌ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆԵԼՍՈՆ ՈՍԿԱՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|