Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 229-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր՝ Նվեր Հայրապետյանի /ՀՎՀՀ 77938429/ տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Նվեր Հայրապետյանին ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Անկախության փողոցի թիվ 82 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում տեխնիկական հեղուկների վաճառք իրականացնելու համար տալ թույլտվություն:
2. Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին՝ երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն տարեկան սահմանված տուրքը վճարելուց հետո: