Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 13
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ, ՆԵՐՔԻՆ ԽՆՁՈՐԵՍԿ ԳՅՈԻՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ, ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԵՏ ՓՈԽԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՓՈԽԱՆԱԿՎԱԾ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքի  18-րդ  հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 71-րդ հոդվածի 3-րդ կետով, 75-րդ հոդված 1-ին մասի 2-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետի,  հաշվի Գորիս  համայնքի ղեկավարի առաջարկությունը, հիմք ընդունելով  Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչների գրավոր համաձայնությունները և «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաջարկությունը

  1. Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սերյոժա, Սոնա, Հարություն, Սմբատ Մաքուներին և Լաուրա Դինգիզյանին պատկանող 0,1266 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0015-0001) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 6 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0010-ից) հետ: 

  2. Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Անդրանիկ, Ավետլանա, Ստելա Շահնուբարյաններին և Ալիսա Բաղդադյանին պատկանող  0,119 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0016-0004) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 12 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0010-ից) հետ: 

  3. Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Սերժիկ և Ալվարդ Հայրյաններին պատկանող  0,12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0015-0002) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 4 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0010-ից) հետ: 

  4. Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող,  սեփականության իրավունքով Արմենուհի Սարդարյանին պատկանող  0,119 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0016-0005) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 10 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0010-ից) հետ: 

  5. Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող,  սեփականության իրավունքով Սամվել Սարդարյանին պատկանող  0,12 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0016-0006) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 8 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0010-ից) հետ: 

  6. Գորիս համայնքի վարչական սահմաններում, Ներքին Խնձորեսկ գյուղում գտնվող,  սեփականության իրավունքով Վիկտոր Համբարձումյանին պատկանող  0,1187 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0015-0003) փոխանակել Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող, Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց, 6-րդ նրբանցք, թիվ 2 հասցեի 0,12000հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0010-ից) հետ: 

  7. Սույն որոշման 1-6 կետերով փոխանակված, համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքները անհատույց օգտագործման  իրավունքով  տրամադրել «Հայաստան» համահայկական հիմնադրամին թվով 6 բնակելի տուն կառուցելու՝ 4 տուն Արցախից տեղահանված քաղաքացիների համար և 2 տուն Ներքին Խնձորեսկ բնակավայրի սոցիալապես անապահով բնակիչների համար:
  8. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.75 Մբ)
(7.53 Կբ)
(977.49 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner