Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1–ին մասի 42-րդ կետով և հաշվի առնելով Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող ՀՀՏԶ ծրագրին անդամակցելու համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1.Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» ծրագրին Գորիս համայնքի անդամակցության վերաբերյալ:
2.Լիազորել համայնքի ղեկավարին՝ միանալ «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությանը և իրականացնել դրա հետ կապված գործառույթներ: |