Համաձայն <Տեղական ինքնակառավարման մասին> ՀՀ օրենքի 12-րդհոդվածի դրույթների և հիմք ընդունելով Գորիսի համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի քաղաքային համայնքի ավագանու հերթական թիվ 5 նիստի օրակարգը
1.Գորիս քաղաքային համայնքի 2014թ-ի բյուջեի պահուստային ֆոնդից ծախսեր կատարելու մասին
2.Գորիսի համայնքի ավագանու 2014 թվականի օգոստոսի 19-ի թիվ 10 -Ն որոշման հավելվածներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3. Գորիս քաղաքային համայնքի 2015թ-ի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը հաստատելու մասին
4.Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ-ի դեկտեմբերի 4-ի թիվ 74-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2014թվականի օգոստոսի 19-ի թիվ 8-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
5. Գորիս քաղաքային համայնքի ավագանու 2012թ-ի դեկտեմբերի 4-ի թիվ 75-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու և 2014թվականի օգոստոսի 19-ի թիվ 9-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին
6. Գորիս քաղաքային համայնքի 2015 թվականի բյուջեն հաստատելու մասին