Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ, 72-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հաաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ՝10, դեմ՝ 0, ձեռնպահ՝0
1. Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Արցախյան խճուղի թիվ 8 հասցեի վարչական շենքը և շինությունները՝ 515,8 քմ ընդհանուր մակերեսով, 0.485 հա հողատարածքը՝ 3 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել <<Վեոլիա Ջուր>> փակ բաժնետիրական ընկերությանը՝ որպես գրասենյակ, վարձավճարի տարեկան չափ սահմանել 1000000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:
2.Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2014 թվականի օգոստոսի 19-ի <<Գորիսի համայնքային սեփականաություն հանդիսացող Ավանգարդ 5-րդ թաղամաս հասցեի վարչական շենքը <<Հայջրմուղի>> փակ բաժնետիրական ընկերությանը վարձակալությամբ հատկացնելու մասին>> թիվ 15-Ա որոշումը: