Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի կանոններով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածով, 89-րդ հոդվածով, հիմք ընդունելով Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչներ Ռաֆիկ Դիլանչյանի, Նվարդ Բուդաղյանի և Գորիս համայնքի միջև կնքված համաձայնագիրը և հաշվի առնելով, որ քաղաքացիներ Ռաֆիկ Դիլանչյանը և Նվարդ Բուդաղյանը իրենց սեփականության իրվունքով պատկանող ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց թիվ 34 հասցեի 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքը նվիրաբերել են «Հայաստան» համահայկական հիմնադրամին բնակելի տուն կառուցելու համար ու Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
-
Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց 7-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող 0,12հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-063-0003-0030) անհատույց սեփականության իրավունքով (նվիրել) օտարել Ռաֆիկ Դիլանչյանին և Նվարդ Բուդաղյանին:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|