Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920–Ն որոշմամբ և հաշվի առնելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- Հավանություն տալ իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,65719հա վարելահողը (կադաստրային ծածկագիր՝ 09-096-0245-0015) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիայի «արդյունաբերական օբյեկտների» գործառնական նշանակության հողատեսքի՝ արտադրություն կազմակերպելու համար (քարջարդիչ կայան և ասֆալտբետոնե գործարան):
- Համայնքի ղեկավարին` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ձեռնարկել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|