Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի կետով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումով, հիմք ընդունելով 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Վարազդատ Առստամյան» ԱՁ-ի եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023RWVJV7), և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Սեդա Օհանյանի 2023 թվականի հուլիսի 11-ի դիմումը
- Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 21-րդ փողոցի թիվ 2 հասցեում Սեդա Օհանյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ կառուցված (214,37քմ ներքին) 267,27քմ արտաքին մակերեսով շենք-շինությունները, որից՝ (196,9քմ ներքին) 247,1քմ արտաքին մակերեսով բնակելի տուն, (7,2քմ ներքին) 9,9քմ արտաքին մակերեսով թռչնանոց և 10,27քմ պարիսպ, որոնք կառուցված չեն ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք՝ համարել օրինական:
- Սահմանել, որ սեփականատերը պարտավոր է համայնքի բյուջե վճարի շինությունների օրինականացման համար սահմանված վճարը՝ (257,37x1209)=311200 (երեք հարյուր տասնմեկ հազար երկու հարյուր) և (9,9x725,4)=7200 (յոթ հազար երկու հարյուր) ՀՀ դրամ:
- Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:
- Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|