Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 44-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հունիսի 2017 թվականի N 44-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 29-րդ մասի, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՙՙՔաղաքաշինության մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 143 հոդվածի 8-9 կետերի դրույթներով, համաձայն Հայաստանի Հանրապետության  կառավարության  2011 թվականի դեկտեմբերի 29-ի ՙՙՀՀ համայնքների /բնակավայրերի/ գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թ. մայիսի 2-ի N609-Ն ու  2010թ. մարտի 4-ի N208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին՚՚  N1920-Ն որոշման, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 15.05.2017թ. N54 դրական եզրակացության, ՀՀ էներգետիկ ենթակակառուցվածքների և բնական պաշարների նախարարության <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ գլխավոր տնօրենի 14.04.2017թ. թիվ 704 դիմումը և  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  որոշման նախագծի քվեարկության արդյունքներով, կողմ՝ 9, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում կատարվող փոփոխությունները և համայնքի վարչական տարածքում գտնվող, <<Բարձրավոլտ էլեկտրացանցեր>> ՓԲԸ սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.10427 հեկտար, այդ թվում 0.02892 հեկտար խոտհարք /09-003-0318-0010 կադաստրային ծածկագրով/ և 0.07535 հեկտար վարելահող /09-003-0320-0037, 09-003-0320-0034, 09-003-0320-0033, 09-003-0321-0014 կադաստրային ծածկագրերով/      փոխադրել Էներգետիկայի,  կապի,  տրանսպորտի,  կոմունալ ենթակառուցվածքների  օբյեկտների հողերի  կատեգորիա` <<էներգետիկայի օբյեկտների հողեր>>  գործառնական նշանակությամբ՝ Հրազդան ՋԷԿ-Շինուհայր ենթակայան 220կՎ օդային գծի հենասյունների կառուցման ու սպապսարկման համար:
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարին՝ ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային  նշանակության  փոփոխումից  հետո դրա  կադաստրային  արժեքն  ավելի բարձր է, քան՝  մինչև  փոփոխումը:


Կողմ -9

ԱԿԼՈՒՆՑ ՌՈՒՍՏԱՄ

ԱՂԱԲԵԿՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ԱՐԶԱՆՅԱՆ ԼՅՈՎԱ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱՐԻԿ

ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԳՐԻԳՈՐ

ՂԵՎՈՆԴՅԱՆ ՄԱՍԻՍ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐՄԵՆ

ՕՐԴՅԱՆ ՆԱՐԵԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՎԱՉԱԳԱՆ ԱԴՈՒՆՑ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner