Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի (սահմանափակման) պետական գրանցման վարույթը կասեցնելու 2022 թվականի նոյեմբերի 22-ի մասին N՝ Կ-22112022-09-0016 որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2022 թվականի նոյեմբերի 11-ի «Գորիս քաղաքի Աշոտ Սաթյանի փողոցում գտնվող 0,047հա սահմանազատված հողամասի, բնակելի տան նկատմամբ Սուրիկ Մոհրաբյանի գույքային իրավունքները վերականգնելու և նրա սեփականությունը հմարելու մասին» թիվ 822-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման երկրորդ կետում «329,5» թվերը փոխարինել «312,5» թվերով և «7,9» թվերը փոխարինել «24,9» թվերով:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: