Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի թիվ 51 որոշմումը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- 2023 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Վերիշեն գյուղի 1-ին փողոցի թիվ 131 հասցեի անշարժ գույքը (115,8քմ ընդհանուր մակերեսով շինություններ (ջրավազաններ), որոնք ամրակցված են շինությանների օգտագործման ու սպասարկման համար առանձնացված 0.23589 հեկտար մակերեսով հողամասի վրա, կադաստրային ծածկագիր՝ 09-096-0244-0001), աճուրդի մեկնարկային գինն է՝ 1750000 (մեկ միլիոն յոթ հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն «Վարմօն Ռիելթի» ՍՊԸ-ի անշարժ գույքի գնահատման N 437-01/Վ-022 եզրակացության (Որակավորման վկայական N ԱԳԳ 2022-46): Աճուրդի հաղթողը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.23589 հեկտար մակերեսով հողամասի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը՝ 2880220 (երկու միլիոն ութ հարյուր ութսուն հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ:
- Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:
|