Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արտյոմ Աղաջանյանս քննելով Տիգրան Արմենի Բակունցի նկատմամբ հարուցված վարչական իրավախախտման վերաբերյալ գործը, պ ա ր զ ե ց ի
Տիգրան Արմենի Բակունցը Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ․ Տաթևացու փողոցի թիվ 17 հասցեի հարևանությամբ, ոչ սահմանված տեղում, իրականացրել է բացօթյա առևտուր, որի վերաբերյալ 14.10.2025թ-ին Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից կազմվել է առանց թույլտվության ոչ սահմանված վայրում բացօթյա առևտուր կատարելու վերաբերյալ զեկուցագիր։
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ հոդվածի համաձայն՝ «Վարչական իրավախախտում կատարած անձը ենթակա է պատասխանատվության իրավախախտումը կատարելու ժամանակ և վայրում գործող օրենսդրության հիման վրա:»։
Իրավախախտման կատարման պահին գործող խմբագրությամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է․ «Ոչ սահմանված տեղերում առևտուր իրականացնելը (․․․) առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի յոթանասունապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:»:
Այսինքն՝ Տիգրան Արմենի Բակունցը կատարել է վարչական իրավախախտում (զանցանք), որը նախատեսված է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով, մեղավոր է այն կատարելու մեջ և ենթակա է վարչական պատասխանատվության։
Հաշվի առնելով վերը շարադրված հիմնավորումները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 8-րդ, 32-րդ, 162-րդ, 2191-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով
1. Տիգրան Արմենի Բակունցին՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտում կատարելու համար որպես վարչական տույժ նշանակել տուգանք՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի 100000 (հարյուր հազար) ՀՀ դրամի չափով:
2. Նշանակված տուգանքները ենթակա են վճարման (հ/հ 900285125150) սույն որոշումը հանձնելու օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում, իսկ որոշումը գանգատարկելու կամ բողոքարկելու դեպքում` գանգատը կամ բողոքը առանց բավարարման թողնելու մասին ծանուցման օրվանից ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից։
4. Սույն որոշումը կարող է բողոքարկվել վարչական կարգով՝ այն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեսուն օրվա ընթացքում, իսկ դատական կարգով՝ երկամսյա ժամկետում։
5. Նշանակված տուգանքների վճարումը չկատարելու դեպքում՝ որոշումն օրենքով սահմանված կարգով անբողոքարկելի դառնալուց հետո կներկայացվի հարկադիր կատարման։