Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ մասի դրույթներով, համաձայն ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի, հիմք ընդունելով Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0
- Հավանություն տալ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալի ուղղման առաջարկությանը, ըստ որի նախատեսվում է համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայրերից 2.61 հեկտար արոտավայր (կադաստրային թաղամաս 09-003-0331-ից) փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերի կատեգորիա՝ <<գյուղատնտեսական արտադրական հողեր>> գործառնական նշանակությամբ՝ 2.16 հեկտարը որպես ֆիզիկական անձի, իսկ 0.45 հեկտարը իրավաբանական անձի սեփականություն:
- Համայնքի ղեկավարին՝ կազմել և օրենսդրությամբ սահմանված կարգով, հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել համապատասխան հողաշինարարական գործը:
|