Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օերնքի 11-րդ հոդվածի 1-ին մասը, 16-րդ հոդվածի 3-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման 28-րդ կետը և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի «Գորիսի Ս․ Խանզադյանի անվան N 6 հիմնական դպրոցի» նոր շենքի կառուցմանը։
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|