Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41-րդ կետով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի` «Համայնքային ենթակայության հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 101-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 72-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն և որոշման թիվ 8 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն կից հավելվածի:
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |