Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով, 688-րդ հոդվածի 1-ին մասով, 689-րդ հոդվածով, հիմք ընդունելով «ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԳՈՐԻՍ» հիմնադրամի 2023 թվականի օգոստոսի 9-ի գրությունը․
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 16 հասցեում գտնվող նախակրթարանի շենքից 253,4 քմ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2028թ․-ի դեկտեմբերի 31-ը տրամադրել «ԻՐԱԿԱՆ ԴՊՐՈՑ ԳՈՐԻՍ» հիմնադրամին, որը հիմնադրամի կողմից կօգտագործվի որպես մարզադահլիճ, յուրաքանչյուր տարվա հունվար-մայիս և սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, շաբաթվա երկուշաբթի և ուրբաթ օրերին, ժամը 9։00-ից 13։00-ն:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|