Այսօր: Երկուշաբթի, 1 Սեպտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



26 օգոստոսի 2025 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԵՐԻՇԵՆ ԳՅՈՒՂԻ 4-ՐԴ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 39 ՀԱՍՑԵԻ 0,035 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹԵԼՈՒՆՑԻՆ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70–րդ հոդվածներով, 2003 թվականի հոկտեմբերի 8-ի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշման 13-րդ կետի գ) ենթակետը, 22-րդ և 23-րդ կետի դրույթները, Գորիսի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 24-ի թիվ 92-Ա որոշման 2)-րդ ենթակետը և հաշվի առնելով աճուրդի կազմակերպչի 2025 թվականի օգոստոսի 26-ի «Հողամասն աճուրդով վաճառելու մասին» թիվ 1 արձանագրությունը, ըստ որի 2025 թվականի օգոստոսի 26-ին Գորիսի համայնքապետարանում կայացած աճուրդում համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 4-րդ փողոցի թիվ 39 հասցեի հողատարածքի սակարկության արդյունքում հաղթող է ճանաչվել Հովհաննես Թելունցը

  1. Գորիս համայնքի Վերիշեն գյուղի 4-րդ փողոցի թիվ 39 հասցեում գտնվող 0,035 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողատարածքը, որը չի համարվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամաս (ծածկագիր՝ 09-096-0079-0034), բնակելի տուն կառուցելու նպատակով օտարել Հովհաննես Թելունցին՝ այսուհետ Գնորդ:
  2. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է աճուրդը կայանալուց հետո 10-օրյա ժամկետում հողատարածքի սակարկության արդյունքում ձևավորված գինը՝ 1110000 (մեկ միլիո մեկ հարյուր տասը հազար)  ՀՀ դրամ վճարել Գորիս համայնքի բյուջեի N 900285125416 հաշվին:
  3. Լիազորել Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի պետի տեղակալ Վ.Պողոսյանին հողատարածքի  համար ձևավորված գինը վճարելուց հետո, 2-օրյա ժամկետում Գորիսի համայնքի ղեկավարի անունից Գնորդի հետ կնքել հողատարածքի օտարման պայմանագիր:
  4. Նախազգուշացնել Գնորդին, որ հողատարածքի օտարման պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
  5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner