Ղեկավարվելով «Համայնքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2.1-ին և 2.2-րդ մասերի, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման նպատակով համակարգչում զետեղված թեկնածուների պատահական ընտրության մասին» 2024թվականի դեկտեմբերի 5-ի արձանագրությունը,
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող համայնքային ծառայողների 2024թվականի դեկտեմբերի 6-ին ատեստավորում անցկացնելու նպատակով ատեստավորման հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ատեստավորման հանձնաժողովի աշխատանքների տեխնիկական սպասարկումն իրականացնելու համար լիազարված անձ նշանակել համայնքապետարանի աշխատակազմի հանրային կապերի, կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սոցիալական հարցերի բաժնի գլխավոր մասնագետ Մարիաննա Աբգարյանին։