Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով, ՀՀ Կառավարության 1997 թվականի մարտի 14-ի N51 որոշման դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով՝ կողմ՝ 8, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի 6-րդ թաղամաս թիվ 12/5 հասցեում գտնվող 99.9քմ մակերեսով բնակարանը՝ որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն, որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|