Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետով, 45-րդ հոդվածի 1–ին մասի 7–րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1–ին մասի 8–րդ կետով, 12-րդ հոդվածի 1–ին մասի 8–րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի N 229-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Գրետա Մինասյանի ( ՀՎՀՀ 78181607 ) թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1.Բավարարել անհատ ձեռնարկատեր Գրետա Մինասյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գ․Աշոտի փողոցի թիվ 24 հասցեում գտնվող առևտրի օբեկտում թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի մանրածախ առք ու վաճառք իրականացնելու համար թույլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն սահմանված տուրքը վճարելուց հետո: