Ղեկավարվելով <Տեղական ինքնառավարման մասին> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով, 90-րդ հոդվածի 3-րդ մասով, «Բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Արմենուհի Սարգսյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկությունը, 1. ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Մաշտոցի 150 շենքի թիվ 1 բնակարանի բնակիչ Արմենուհի Յուրիկի Սարգսյանին (անձնագրի տվ․ ․․․) համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացնել 1 500 000 /մեկ միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամ, որպես ֆինանսական աջակցություն: |