Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետով, Քաղաքացիական օրենսգրքի 202-րդ հոդվածի 6-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2006 թվականի մարտի 16-ի թիվ 345-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի թիվ 51-Ն որոշումներով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի առաջարկությունը
- Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Շուռնուխ գյուղում գտնվող Գորիս համայնքի սեփականությունը հանդիսացող 0,0193հա հողատարածքի վրա առկա 94,4քմ մակերեսով շինությունը (վարչական շենք), որի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ` ճանաչել Գորիս համայնքի սեփականություն:
- Սույն որոշման 1-ին կետով համայնքային սեփականություն ճանաչված գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումից հետո, այն ներառել համայնքի սեփականությունը հանդիսացող գույքի ցանկում:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|