Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի ապրիլի 29-ի «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության թիվ 698-րդ որոշումով, հիմք ընդունելով «Զոհրաբ Կարապետյան» ԱՁ - ի կողմից տրված հողամասի հատակագիծը և Էդգար Բալայանի 15.09.2025 թվականի դիմումը.
1․ Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրի 2,0 հա գյուղատնտեական նշանակության հողամասի (Կադաստրային ծածկագիր՝ 09-024-0209-0008-ից) ճշտված սահմանները՝ համաձայն համայնքի կողմից հաստատված հատակագծի։
2․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։