Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ և 12-րդ կետերով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 229-Ն որոշմամբ և հիմք ընդունելով «ՍԿՍ ԷՆԵՐԳՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Դիանա Թունյանի /ՀՎՀՀ 09213053 / հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1․Բավարարել «ՍԿՍ ԷՆԵՐԳՈ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի տնօրեն Դիանա Թունյանի կողմից 2025 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Կոմիտասի փողոցի թիվ 28/1 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում, հանրային սննդի կազմակերպման և իրացման, ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի թւյլտվություն ստանալու հայտը:
2.Աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին`երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն: