|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հուլիսի 2025 թվականի N 594-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՔՆԻ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ՕՐԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 12 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 0,16957 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽՎԱԾ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ և 25-րդ կետի 1-ին ենթակետերը, «ՀՀ-ում շենքերի, շինությունների կամ դրանց մի հատվածի գործառնական նշանակությունը փոփոխելու կարգը հաստատելու մասին» 02.02.2002թ. թիվ 88 որոշումը, 2021 թվականի ապրիլի 29-ի N 698-Ն որոշումը, ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի N 1053-Ն որոշման և հիմք ընդունելով Արարատ Հակոբյանի 2025 թվականի հուլիսի 17-ի դիմումը
- Հիմք ընդունելով, որ Գորիս քաղաքի Օրբելյաններ փողոցի թիվ 12 հասցեում Արարատ Հակոբյանին սեփականության իրավունքով պատկանող միավորված գույքի 0,16957հա հողամասը ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 1-ի թիվ 1053-Ն որոշմամբ հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության հողամաս՝ հողամասի նպատակային նշանակությունը համարել փոփոխված որպես բնակավայրերի նպատակային նշանակության և փոխել 0,16957հա ընդհանուր հողամասից՝ 0,00114հա, 0,00103, 0,00041հա բնակելի կառուցապատման և 0,00094հա այլ հողերի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հողերի ու հողամասում ամրակցված շենք շինությունների գործառնական նշանակությունը փոխել հասարակական գործառնական նշանակության՝ որպես հասարակական տարածքներ։
- Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(908.45 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|