|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Գորիս, +37428422552, gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
23 հունիսի 2025 թվականի N 73-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՐԻՍ ՔԱՂԱՔԻ ԱՎԱՆԳԱՐԴ 5-ՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 10/11 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԸ ԲԱՑ ՄՐՑՈՒՅԹՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 76-80-րդ հոդվածներով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-28-րդ հոդվածներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,
- 2025 թվականին բաց մրցույթով, Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամասի թիվ 10/11 հասցեում գտնվող 0,0034հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության «ընդհանուր օգտագործման հողեր» գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկ. 09-003-0234-0007), տրամադրել կառուցապատման իրավունքով, տարեկան 1քմ մեկնարկային գինը տարեկան սահմանելով 500 ՀՀ դրամ, 25 (քսանհինգ) տարի ժամկետով՝ առևտրի տաղավար կառուցելու նպատակով:
- Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|
Կողմ -13 ԱՂԱՋԱՆՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ ՄԱՐԳԱՐԻՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԼԵՎՈՆ ԻՎԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԼԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ՍՈՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ ՎԱՀՐԱՄ ՍՈՆՅԱՆ ԱՐՄԵՆՈՒՀԻ ՏՈՌՈԶՅԱՆ ԱՐՏԱԿ ՏՈՌՈԶՅԱՆ ՌՈՒԶԱՆՆԱ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.51 Մբ)
|
 |
(877.88 Կբ)
|
 |
(846.54 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|