Այսօր: Շաբաթ, 4 Հոկտեմբերի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 75
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 05
 

Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐՆ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 64-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 13 կետի գ/ ենթակետը,  և Գորիս համայնքի ղեկավարի առաջարկությունը

  1. 2025 թվականին բաց դասական աճուրդով օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հետևյալ հողամասերը.

1) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ա․ Սաթյան փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 20/2 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,035հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0041-0067)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 1 060 000(մեկ միլիոն վաթսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/5 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

2) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ա․ Բակունցի փողոցի թիվ 2/2 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,01072հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0045-0049)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 2 490 000(երկու միլիոն չորս հարյուր իննսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/2 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Գ․ Արզումանյան փողոցի թիվ 1/16 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,01364հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0236-0037)՝ առևտրի տաղավար կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 3 180 000(երեք միլիոն մեկ հարյուր ութսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/2 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

4) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի 6-րդ թաղամասի թիվ 34 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,065հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-003-0206-0029)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 2 330 000 (երկու միլիոն երեք հարյուր երեսուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/4 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

5) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 9-րդ փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,08հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-055-0115-0011)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 553 000 (հինգ հարյուր հիսուներեք հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/1 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 9-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,06569հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-055-0115-0015)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 529 000 (հինգ հարյուր քսանինը հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

7) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Բարձրավան գյուղի 9-րդ փողոցի թիվ 11 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,07004հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-021-0001-0016)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 120 000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/6 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

8) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Բարձրավան գյուղի 5-րդ փողոցի թիվ 1 հասցեում գտնվող բնակավայրերի կատեգորիայի բնակելի կառուցապատման գործառնական նշանակությամբ 0,1հա հողատարածքը (կադաստրային ծածկ. 09-021-0006-0013)՝ բնակելի տուն կառուցելու  նպատակով, աճուրդի մեկնարկային գինն է՝ 170 000 (մեկ հարյուր յոթանասուն հազար) ՀՀ դրամ` համաձայն անշարժ գույքի գնահատման N 146/7 հաշվետվության (Որակավորման վկայական N ԳԳ-2022-31):

2․ Աճուրդում հաղթած մասնակիցը պարտավոր է վճարի հողատարածքի գնահատման, սեփականության իրավունքի պետական գրանցման համար անհրաժեշտ գործառույթների և դրանց հետ կապված ծախսերը։

 3․ Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել նախատեսված հողամասերի աճուրդի կազմակերպումը և իրականացումը:

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԳԱՐԵԳԻՆ ՓԱՐՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.27 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner