Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-397-Ն օրենքով, 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի կետով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3) ենթակետի, հիմք ընդունելով 2023 թվականի սեպտեմբերի 22-ի «Վարազդատ Առստամյան» ԱՁ-ի եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը (ծածկագիր՝ 2023ECXFBH), և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Սերգեյ Մանուչարյանի 2023 թվականի սեպտեմբերի 14-ի դիմումը
- Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 57 հասցեում Սերգեյ Մանուչարյանին սեփականության իրավունքով պատկանող հողատարածքում ինքնակամ կառուցված (403,8քմ ներքին) 531,5քմ արտաքին մակերեսով հասարական տարածքը (հյուրանոց), որը կառուցված չէ ինժեներատրանuպորտային oբյեկտների oտարման կամ անվտանգության գոտիներում կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր uերվիտուտ պահանջելու իրավունք՝ համարել օրինական:
- Սահմանել, որ սեփականատերը պարտավոր է համայնքի բյուջե վճարի շինության օրինականացման համար սահմանված վճարը՝ (531,5x3346)=1778400 (մեկ միլիոն յոթ հարյուր յոթանասունութ հազար չորս հարյուր) ՀՀ դրամ:
- ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արցախյան խճուղու թիվ 57 հասցեի 0,0009հա բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակությունը փոխել բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի:
- Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: Սույն որոշումն ենթակա է գույքային իրավունքների պետական գրանցման:
|