Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 143–րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով
1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքի գլխավոր հատակագծում նախատեսվող փոփոխությանը, ըստ որի նախատեսվում է համայնքայի սեփականություն հանդիսացող հողերից 0,1046հեկտար հողատարածքը որից՝ անտառային, ջրային և պահուստային հողերից <<ջրային հողեր>> գործառնական նշանակության 0,00481 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0229-0004-ից), բնակավայրերի հողերից «այլ հողեր» գործառնական նշանակության 0,06829 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0229-0001-ից), բնակավայրերի հողերից «այլ հողեր» գործառնական նշանակության 0,02684 հեկտար հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0229-0003-ից) և գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսք՝ 0.00469 հեկտար (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0685-0001-ից) փոխադրել հատուկ պահպանվող տարածքների հողեր կատեգորիայի «պատմական և մշակութային հողեր» գործառնական նշանակության հողերի՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և մարտական գործողությունների մասնակիցների հուղարկավորությունը կազմակերպելու համար հուշահամալիր (պանթեոն) կառուցելու նպատակով:
2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը։
|