Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով, հիմք ընդունելով ՀՀ կադաստրի կոմիտեի գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վարույթը կասեցնելու մասին 2024 թվականի օգոստոսի 29-ի N՝ Կ-29082024-09-0162 որոշումը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2024 թվականի օգոստոսի 21-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի Արևշատ փողոցում գտնվող բնակելի տան վերահասցեավորման մասին» թիվ 1011-Ա որոշման կատարել հետևյալ փոփոխությունը՝
1) որոշման 1-ին կետում «գտնվող» բառից հետո լրացնել «09-003-0142-0014 կադաստրային ծածկագրով /0,098հա մակերեսով հողամաս, հողամասի վրա առկա 188քմ բնակելի տուն, 16,9քմ մառան և 1,2քմ, 2,6խմ պարիսպ/» բառերն ու թվերը:
2. Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: