Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ, հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, և 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով,, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4 կետով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 116-Ն որոշումը և անհատ ձեռնարկատեր Վաղինակ Բալասանյանի (ՀՎՀՀ 77915425) հեղուկ վառելիքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին հայտը
1. Անհատ ձեռնարկատեր Վաղինակ Բալասանյանին կողմից 2022 թվականի համար ներկայացված ՀՀ Սյունիքի մարզ, Գորիս քաղաքի Սյունիքի փողոցի թիվ 18 հասցեում գտնվող բենզալցակայանում հեղուկ վառելիքի վաճառք իրականացնելու համար տալ թույլտվություն:
2. Հանձնարարարել աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնին` երեք օրվա ընթացքում սահմանված կարգով հայտատուին տրամադրել համապատասխան թույլտվություն սահմանված տուրքը վճարելուց հետո: