Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով, հիմք ընդունելով «Առանցք» ՍՊԸ-ի տնօրենի 2022 թվականի մարտի 24-ի դիմումը 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի (վկ.` 1135304, կոդ. համ.` 09-003.2-1) 2-րդ հարկից (համաձայն սխեմայի) 94,3քմ ընդհանուր մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել <<Առանցք>> ՍՊԸ-ին՝ 5 (հինգ) տարի ժամկետով:
2.Տարածքի վարձակալության վճարի չափ սահմանել 1 քմ-ի համար տարեկան 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ:
3.Ուժը կորցրած ճանաչել Գորիս համայնքի ավագանու 2018 թվականի հոկտեմբերի 18-ի <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից <<Ար-Գրուպ>> սահամանափակ պատասխանատվությամբ ընկերությանը վարձակալությամբ տարածք հատկացնելու մասին>> N 67-Ա որոշումը: |