Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ և 43-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 48-րդ, 76-81-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ. ապրիլի 12-ի թիվ 286 որոշումը, Գորիս համայնքի ավագանու 2024թ. հոկտեմբերի 11-ի թիվ 200-Ա որոշումը(Հավելված լոտ 17) և Գորիս համայնքի Գորիս քաղաքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը մրցութային կարգով՝ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մրցութային հանձնաժողովի 2025թ. մարտի 13-ին կազմակերպած մրցույթի թիվ 12 արձանագրությունը
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 1,0495 հա «Վարելահող» հողատեսքը (կադաստրային ծածկագիր՝ 09-003-0505-0020, վկայական N 24072024-09-0043 ) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով վարձակալությամբ տրամադրել մրցույթում հաղթող ճանաչված Միասնիկ Սարգսյանին։
2. Միասնիկ Սարգսյանի հետ կնքել հողամասի գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով օգտագործման իրավունքի տրամադրման վարձակալության պայմանագիր 10 /տասը/ տարի ժամկետով` 10000 / տասը հազար/ ՀՀ դրամ տարեկան վարձավճարով:
3. Նախազգուշացնել Վարձակալին, որ հողատարածքի վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները` 30-օրյա ժամկետում պետական գրանցման:
4. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: