Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 57-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության 2019 թվականի դեկտեմբերի 3-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 34.2 կետով, 35-րդ կետի դ) ենթակետով, հիմք ընդունելով Գորիս համայնքի ավագանու 2016 թվականի ապրիլի 15-ի թիվ 15-Ա որոշման դրույթները, և քննության առնելով Գորիս քաղաքի բնակիչ Վանյա Հայրումյանի 2021 թվականի սեպտեմբերի 2-ի դիմումը
- Գորիս քաղաքի Վանքի տափ թաղամասի թիվ 3/33 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գոտում, Վանյա Հայրումյանի կողմից ինքնակամ կառուցված, օրինականացված և համայնքային սեփականություն գրանցված 60․2քմ արտաքին (51․5քմ ներքին) մակերեսով ավտոտնակը (կադ. ծածկագիր՝ 09-003-0214-0057, վկ.՝ N 23012023-09-0033) (60․2x1673=100720) մեկ հարյուր հազար յոթ հարյուր քսան ՀՀ դրամով և 0.00321հա մակերեսով սպասարկման հողատարածքը (32․1x2887=92680) իննսուներկու հազար վեց հարյուր ութսուն ՀՀ դրամով՝ ուղղակի վաճառքի միջոցով օտարել Վանյա Հայրումյանին:
-
Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը:
|