Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 46-րդ հոդվածով և հիմք ընդունելով Սյունիքի մարզի Գորիս համայնքի <<Մեծ Հայք>> պարային դպրոցի գեղարվեստական ղեկավար Համլետ Իսախանյանի 2025 թվականի ապրիլի 30-դիմումը`
1․ Ապահովել 2025 թվականի մայիսի 10-11-ը Գորիս համայնքի <<Մեծ Հայք>> պարային դպրոցի 20 մասնակիցների ուղևորափոխադրումը՝ Գորիս- Գյումրի- Գորիս ուղղությամբ` Գյումրի քաղաքում կազմակերպվող <<Շիրակի էսքիզներ>> մրցույթ-փառատոնին մասնակցելու նպատակով:
2. Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը։