Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարի 2025 թվականի սեպտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Անկախության փողոցի թիվ 30 հասցեում Գագիկ Զաքարյանին պատկանող սեփական հողամասում ինքնակամ կառուցված շենք շինությունների օրինականացման մասին» թիվ 742-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «(7.78քմ ներքին) 10,97քմ արտաքին մակերեսով առևտրի սրահ, (31,0քմ ներքին) 40,35քմ արտաքին մակերեսով գրասենյակը» թվերը, բառերը և կետադրական նշանները փոխարինել «(7.78քմ ներքին) 10,97քմ արտաքին մակերեսով առևտրի սրահը՝ կառուցված 2019 թվականին» թվերով, բառերով և կետադրական նշաններով,
2) որոշման 2-րդ կետում « (51,32x3938=202100) երկու հարյուր երկու հազար մեկ հարյուր ՀՀ դրամ» թվերը, բառերը և կետադրական նշանները փոխարինել «(10,97x3938=43200) քառասուներեք հազար երկու հարյուր ՀՀ դրամ» թվերով, բառերով և կետադրական նշաններով։
2․ Աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: