Այսօր: Հինգշաբթի, 27 Մարտի 2025թ.
Գորիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԳՈՐԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 01
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Գորիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐ (ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ) ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով, Հայաստանի Հանարպետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով

1. Տալ համաձայնություն ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով Գորիս համայնքի կողմից 2024 թվականի համար ներկայացված հետևյալ ծրագրային հայտերին՝

1) Գորիս համայնքի Գորիս քաղաքի, Գալստյան փողոցի 60/1 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի վերակառուցում,

2) Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գարեգին Նժդեհի թիվ 22 հասցեում մանսարդային հարկում բնակելի տների կառուցում,

3) Գորիս համայնքի Գորիս քաղաքի Գետափնյա թաղամասի 1,2,3,4,5,6 բազմաբանակարան բնակելի շենքերի ամրացում, տանիքի վերակառուցում, մանսարդային հարկերի ստեղծում,

4) Գորիս համայնքի տիպային ամենախոշոր նախադպրոցական ուսումնական հաստատության՝ թիվ 7 մանկապարտեզի գլխավոր մասնաշենքի նորոգում,

5) Գուսան Աշոտի անվան մշակույթի տան հիմնանորոգում ,

6) Գորիս քաղաքի ներհամայնքային ճանապարհային ցանցի հիմնանորոգում՝ Հին Վանքի տափ թաղամասի մի հատվածի, հարակից բնակելի բազմաբնակարան շենքերի բակերի ասֆալտապատում: Ա. Բակունցի փողոցի/ Գ. Նժդեհի փողոցի խաչմերուկից մինչև Սաթյան փողոցի Խաչմերուկ/, Գ Կարապետյան փողոցի/ Զինվորական պանթեոնի հարակից տարածքից մինչև Նոր վանքի Տափ թաղամասի Արցախյան խճուղու մուտք/, Խորենացի փողոցի մի հատվածի/ Կոմիտասի փողոցի խաչմերուկից մինչև Քրիստափորի փողոցի խաչմերուկ, Գ. Տաթևացի փողոցի մի հաված, Մովսես Խորենացու Խաչմերուկից մինչև Վ. Մամիկոնյան փողոցի խաչմերուկ , Այգեստան փողոցի մի հատվածի/ Քրիստափորի փողոցի խաչմերուկից մինչև Ֆուտբոլի մարզադաշտ/ կապիտալ նորոգում:

2. Համայնքի ղեկավարին` սահմանված ժամկետում սույն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային հայտերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետարան։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՌՈՒՇ ԱՌՈՒՇԱՆՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՐԻՆԱ ՅՈԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(6.26 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Ք Գորիս, Անկախության 3
+37428422552
gorismunicipality@gmail.com, goris.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50206300@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՐԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner